Մյանմայում «Յագի» թայֆունի առաջացրած հեղեղումների զոհերի թիվը հասել է 226-ի։ Այս մասին տեղեկացրել է Eleven մեդիա-խումբը։
Իշխանությունների տվյալներով՝ 77 մարդ համարվում է անհետ կորած։ Հեղեղվել է 56 բնակավայր, որոնք գտնվում են երկրի կենտրոնական մասում, ինչպես նաեւ արեւելքում եւ հյուսիս-արեւելքում։
Տարերային աղետի պատճառով ավելի քան 320 հազար մարդ տարհանվել է։ Փրկարար ծառայությունները շարունակում են անհետ կորածների որոնումները։



