Մտածում ենք՝ կարելի է ընդդիմության միասնական...

ՀՀ-ում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, ով իր իշխանությունը պահելու և վերարտադրությունն ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի և ապօրինության: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Կա ավտորիտար ռեժիմ, ով իր վարչական ռեսուրսով, հանցավոր դատական, քննչական ու դատախազական մարմիններով փորձում է քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել՝ ձերբակալություններով, ճնշումներով, ապօրինություններով»,-նշել է նա: Սաղաթելյանն ասել է, որ այդ ամենը կանխելու համար ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը: «Այդ թվում մենք մտածում ենք, որ կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անել, հնչեցնել հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները»,-նշել է նա: