Մրգավան գյուղում Toyota մակնիշի ավտոմեքենան դ...
Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: