Մովսես Խորենացու փողոցում կողոպտել են քաղաքաց...

Ապրիլի 3-ի ժամը 10.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել 43-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Մովսես Խորենացու փողոցում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են նոթբուքն ու բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի 64-ամյա բնակիչը:

Նա ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Գողոնը հայտնաբերվել է:

64-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: