Մոտ 24 միլիարդ դոլարի իրանական միջոցներ կարող...

Մոտ 24 միլիարդ դոլարի իրանական միջոցներ կարող են ապասառեցվել փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը կդառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դրա տվյալներով՝ Իրանը ցանկանում է ստանալ այդ գումարի կեսը հուշագրի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած մասը հասանելի կդառնա հաջորդող 60 օրվա ընթացքում։