Մոսկվայում ընթանում է Գրիգորյան-Մուստաֆաև հան...

Մոսկվայում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստը:

Ադրբեջանը հանդիպմանը ներկայացնում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայկական կողմը ' փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է  Sputnik Азербайджан-ը:

Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով եւ ռուսական կողմի աջակցությամբ:

Նշենք, որ հանձնաժողովի առաջին հանդիպումը կայացել է մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: