Նորվեգիան սպասում է Ուիթքոֆից Ռուսաստանի հետ...

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում բանակցությունների ավարտից հետո կվերադառնա Օսլո: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Մենք, հնարավոր է, նրա հետ հանդիպենք օդանավակայանում։ Հուսով ենք՝ նրանից տեղեկություններ կստանանք (խմբ.՝ Ռուսաստանում ունեցած նրա շփումների մասին)», - գործակալությունը մեջբերում է Նորվեգիայի վարչապետի խոսքը։

Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան նա ժամանել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։