Եթե ՀՀ-ն կարող է մի կազմակերպությունում իր անդամությունը սառեցնել, մյուսներն էլ կարող են ինչ-որ պատճառ գտնել և սառեցնել ՀՀ-ի անդամակցությունը: Արարատ Միրզոյանը մի առիթով հայտարարեց, որ չկա այնպիսի դրույթ, որով ԵԱՏՄ-ն իրավունք ունենա Հայաստանին հանել կառույցից։ Հիմա ստացվում է, որ զեկույցում նշում են դրա մասին և հղում է արված մի փաստաթղթի, որով կարող են գոնե թե ժամանակավորապես սառեցնել ՀՀ-ի անդամակցությունը։ Այս մասին լրագրողը հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանին:
«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում էլ չկա դրույթ, որտեղ մի երկիր կարող է իր անդամակցությունն այդ կազմակերպությունում սառեցնել։
Եթե Հայաստանը կարող է մի կազմակերպությունում իր անդամակցությունը սառեցնել, ենթադրաբար այն մյուսներն էլ կարող են ինչ-որ բան գտնել և սառեցնել Հայաստանի անդամակցությունը»,-նշել է նա։
Խաչատրյանը հավելել է, որ այսօր Հայաստանի սպառման և ներմուծման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, եթե երկիրը զրկվի դրանից՝ կկանգնի խնդրի առաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԱՏՄ երկրները կարող են որոշում ընդունել միությանը ՀՀ-ի անդամակցության դադարեցման մասին՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիuկերը, հետևում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցից:



