Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Մոսկվայի ընդդիմությունը Սախարովի պողոտայում բողոքի ակցիա է անցկացրել՝ հաջակցություն քաղբանտարկյալների: Այս անգամ ցույցն արտոնված է եղել քաղաքապետարանի կողմից: Մինչ այս, Մոսկվայի քաղաքապետարանն ավելի քան մեկուկես ամիս թույլ չէր տալիս որևէ ակցիայի կազմակերպում:
«Սպիտակ հաշվիչ» կազմակերպության տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 25 200 մարդ: Ոստիկանությունը հաղորդում է 20 000 մասնակցի մասին:
Ցույցի մասնակիցները ելույթ են ունեցել, այսպես կոչված «Մոսկովյան գործի» շրջանակներում ձերբակալված քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղբանտարկյալների օգտին:
Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին:



