Մոսկվայում թոշակառու է ձերբակալվել Կարմիր հրապարակում Մինինի և Պոժարսկու հուշարձանի վրա ներկով «ԳՈՒՌ» հապավումը գրելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«Նրա խոսքով՝ իրեն դա հրահանգել են որոշ իրավապահներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ կնոջ անունը Լյուդմիլա Իվանենկո է, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտները ոչնչացնելու կամ վնասելու» հոդվածով։
Այժմ կնոջը սպառնում է մինչև հինգ միլիոն ռուբլի տուգանք, կամ մինչև 480 ժամ հարկադիր աշխատանք, կամ մինչև հինգ տարի հարկադիր աշխատանք կամ մինչև վեց տարի ազատազրկում։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել Մոսկվայում հունիսին, երբ երկու կանայք նմանատիպ գրություն են ներկել Մանեժնայա հրապարակում գտնվող մարշալ Ժուկովի հուշարձանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է նաև քրեական գործ։



