Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախո...

ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, հաղորդել Է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները:

«Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում  Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ պլանավորվում Է տեսակոնֆերանսի ռեժիմով… Միջոցառումն սկսվելու Է սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կբացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նա կհրապարակի Վլադիմիր Պուտինի ուղերձը խորհրդակցության մասնակիցներին, նշվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: