@Wargonzo նախագծի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Մոսկվա է մեկնում նաև ադրբեջանական պատվիրակությունը:
«Բանակցությունների առարկա կարող է դառնալ Ադրբեջանի և Նախիջևանի կողմից վերահսկվող տարածքների միջև միջանցքի բացումը: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման մասին համապատասխան կետը ներառված է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում։ Սակայն կոնկրետ մեխանիզմները դեռ մշակված չեն»,-գրում է տելեգրամյան ալիքը:



