«Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա...

«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանի տւնը խուզարկվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։

ՊԵԿ-ից ավելի վաղ պնդել էին, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

Կոմիտեի տեղեկացմամբ՝ Ա.Ն.-ն (Ալիկ Նազարյան, խմբ․) կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։ Օգոստոսի 7-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։