Անհայտ չարագործը Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում պատանդներ է վերցրել և սպառնում է պայթյուն իրականացնել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայություններում սեփական աղբյուրը։ «Գոլովինսկոե մայրուղի, շենք 8, բնակարան 1 հասցեում անհայտ անձը պատանդների է պահում։
Չարագործը պնդում է, որ պայթուցիկ ունի ու մտադիր է պայթեցնել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։



