Մոսկվայում կբացվի հայկական ապրանքներով «Бухта Юг» առևտրի կենտրոն, հայտնում է Moskvich Mag-ը, որը կլինի յոթհարկանի մեծածախ և մանրածախ շուկա՝ 267 հազար քառակուսի մետր մակերեսովեւ 2 հազար տաղավարներով ու խանութներով։
Ստորգետնյա հարկում բանջարեղենով, մրգերով և հատապտուղներով շուկա է, առաջին հարկում՝ մանրածախ և մեծածախ ապրանքներ, երկրորդ հարկում՝ կահույք, հագուստ, տեքստիլ, խոստանում են, որ տեսականին կզարմացնի։
Ստորգետնյա հարկում կա բանջարեղենի, մրգերի և հատապտուղների շուկա, առաջին հարկում՝ մանրածախ և մեծածախ ապրանքներ, երկրորդ հարկում՝ կահույք, հագուստ, տեքստիլ։ Հետաքրքիրներից՝ չորրորդ հարկում գտնվող «էթնիկ սննդի կորտը», որտեղ կարելի է փորձել «անսովոր ուտեստներ»։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ «Տաշիր» խումբը մտադիր է առևտրի կենտրոն բացել, որտեղ առաջնահերթությունը կտրվի հայկական ապրանքներին։ Այս մոտեցումը ներկայացվել է երեւանյան գործարարներին։