Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է անօդաչու թռչող սարք, որի բեկորներն ընկել են Կարամիշևսկայա առափնյակի տարածքում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում։
«Մեկ անօդաչու թռչող սարքով փորձ է արվել թռչել քաղաքի վրայով: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն ոչնչացվել է: Կարամիշևսկայա առափնյակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել», - գրել է նա։
Քաղաքապետը հավելել է, որ միջադեպը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։