Մոսկվայի Wildberries գրասենյակի մոտ հրաձգությ...

Մոսկվայի Wildberries գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա երկու զոհ։

ТАСС-ին հայտնել է ընկերության աղբյուրը։

INTERFAX-ին այս տեղեկությունը հաստատել են իրավապահ մարմիններից։

Ավելի վաղ հաղորդվել էր Wildberries-ի գրասենյակում անվտանգության մեկ աշխատակցի մահվան մասին։

Չորեքշաբթի օրը հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայում Wildberries-ի գլխավոր գրասենյակի մոտ։ Ընկերությունը հայտնել էր, որ Վլադիսլավ Բակալչուկին ուղեկցող անձինք կրակ են բացել գրասենյակում, և ապօրինի մուտքի փորձ է իրականացվել միանգամից երկու հասցեով։

Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ իր և իր թիմի վրա հարձակվել են, երբ նա ժամանել է Ռոմանովի նրբանցքում տեղակայված գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու բանակցությունների համար։

Իր հերթին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկն ասել է.  «Ենթադրյալ բանակցությունների մասին հայտարարությունը, որին եկել է զինված խումբ, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք համաձայնության չի եկել որևէ բանակցությունների շուրջ (...) Ահա հիմա սա ռեյդերային գրավում է, ավելի ճիշտ՝ անհաջող փորձ»: Նա հրապարակայնորեն դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրանքով վերահսկել իրավիճակն ու հրապարակել հետաքննության արդյունքները։