Մոսկվայի մարզում ինքնաթիռ-ամֆիբիա է կործանվել

Ռուզայի մոտ կործանվել է «Ալեքս-251» ինքնաթիռ-ամֆիբիան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

«Ըստ թարմացված տվյալների՝ կործանվել է թեթեւ ինքնաթիռ (երկշարժիչ թռչող նավ) Ալեքս-251-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ կործանվել է Ան-2 ինքնաթիռը։

«Արտակարգ դեպքի հետևանքով երկու օդաչու մահացել է։ Հրդեհ չի եղել։ Տեղում տուժածներ և ավերածություններ չկան»,- հայտնել են օպերատիվ ծառայություններից։

Զրուցակցի խոսքով՝ ինքնաթիռն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում եւ պատկանում էր «Վատուլինո» աերոկումբին։ Ինքնաթիռը կործանվել է Վատուլինո օդանավակայանի մոտ.