Մոսկվայի բնակիչը ողջ է մնացել՝ ընկնելով 7-րդ...

Մոսկվայի բնակիչը որոշել է  լվացքը կախել պատշգամբում և ընկել է յոթերորդ հարկից։ Այս մասին գրում է Baza telegram ալիքը։

Տղամարդը գիշերը դուրս է եկել պատշգամբ, սայթաքել ու ընկել է յոթերորդ հարկից։

Շնորհիվ այն բանի, որ ձյունը մեղմել է անկումը, ռուսաստանցուն  հաջողվել է ողջ մնալ։ Նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։