Մոսկվան որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինա...

Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից Հաղթանակի օրվան նվիրված հրադադարին միանալու պատրաստակամության մասին։ Ինչպես  տեղեկացնում  է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ցավոք, մենք դեռևս չենք լսել Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից որևէ հայտարարություն, որը կխոսեր տոնական հրադադարին միանալու պատրաստակամության մասին», - ասել է նա։

Պեսկովը նշել է, թե Կիևի վարչակազմը «հակված ​​է պատերազմի շարունակմանը»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ հայտարարված հրադադարն ուժի մեջ է մնում, սակայն եթե ռուսական դիրքերին հարվածներ հասցվեն, ապա համարժեք պատասխան կտրվի։

Ապրիլի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ի կեսգիշերից եռօրյա հրադադար էր հայտարարել։ 

«ՌԲԿ Ուկրաինա»-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրադադարի առնչությամբ ավելի վաղ հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է հրադադարի «նույնիսկ այսօրվանից», բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ լինի փոխադարձ քայլեր ձեռնարկել։