![Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ...](/imgs/posts/medium/2024/06/3aaea0b.jpeg)
Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում բեռնափոխադրումների հարցով ստեղծել աշխատանքային խումբ և ստուգել սահմանային ու մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին:
Այս մասին Tass-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի Դաշնության առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։
«Մենք Դերբենտում փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։