Մոսկվան սպասում է համաձայնության Պուտինի և Փա...

Մոսկվան սպասում է համաձայնության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվումբայց անհրաժեշտության դեպքում տեղի կունենան։

«Մենք սպասում ենք համաձայնության նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ Հենց այս խոսակցությունը կայանամենք ձեզ կտեղեկացնենք»,- նշել է Պեսկովը։

Պատասխանելով հարցինթե արդյո՞ք նման խոսակցություն է նախապատրաստվում Ադրբեջանի նախագահի հետԿրեմլի ներկայացուցիչն ասել է. «Դեռ ոչ»։ «Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում ենանհրաժեշտության դեպքում նման խոսակցությունիհարկեկարող է լինել»,- հավելեց նա։