Մոսկվան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ին Հնդկ...

Ռուսաստանը պատրաստ Է քննարկումներ վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման վերաբերյալ, բայց արժեք չի տեսնում այնտեղ Գերմանիայի եւ Ճապոնիայի անդամակացման հարցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այդ մասին հայտարարել Է Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը Պեկինում ընթացող Գլոբալ աշխարհի 10-րդ համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը հանդես Է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ընդլայնման օգտին լայն փոխհամաձայնության հիման վրա: Դա Է պահանջում Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների համամասնական բաժնի մեծացումը, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն կարողանա արտացոլել աշխարհի ժողովուրդների ակնկալիքները եւ դառնա ավելի ժողովրդավարական»,- ասել Է նա:

«Միեւնույն ժամանակ ես կլինեմ անկեղծ, մենք պատրաստ չենք պաշտպանելու խորհրդի անդամակցմանն այնպիսի խաղորդների, ինչպիսիք են Գերմանիան եւ Ճապոնիան»,- նշել Է Դենիսովը:

«Մենք հավելյալ արժեք չենք տեսնում նրանց անդամակցությունից: Հաշվի առնելով խորհրդում ընթացիկ հավասարակշռությունը կամ ավելի լավ Է ասել հավասարակշռախախտումը՝ վերոհիշյալ երկու թեկնածուների մասնակցությունը հազիվ թե ուժեղացնի այն, այլ հավասարակշռախատումը կդարձնի ավելի բացահայտ: Մյուս կողմից, մենք բաց ենք Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման հեռանկարի հանդեպ»,- ընդգծել Է դեսպանը:

«Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն դառնա այնքան ներկայացուցչական, որքան դա հնարավոր Է: Չնայած բարդություններին, ՄԱԿ-ը մնում Է բացառիկ կազմակերպություն: Մեր հույսն այն Է, որպեսզի պահպանենք եւ բարելավենք այդ պլատֆորմը»,- եզրափակել Է Դենիսովը:

Համաժողովին անմիջակա եւ հեռակա մասնակցում են ավելի քան 300 նախկին եւ գործող դիվանագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ: Այս տարի թեման Է «Միջազգային կայունության պահպանումը. ընդհանրություն, համակողմանիություն, համագործակցություն»: Գլոբալ աշխարհի համաժողովն անցկացվում Է 2012 թվականից ամեն տարի Ցինհուա համալսարանի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: