Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին ուշադիր...

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ կատարել ռազմական հանցագործությունների նշանների համար զինվորականների մահապատժի տեսագրությունների համապարփակ վերլուծություն։ Փաստերի հաստատման դեպքում, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան «Россия Сегодня» լրատվական գործակալության հարցին։

«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- նշվում է մեկնաբանության մեջ։