Մոսկվան հերքում է Վրաստանի ընտրություններին մ...

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտություն չի եղել, նման մեղադրանքներն անհիմն են, Մոսկվան դրանք մերժում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված էր անվանել եւ կոչ էր արել երկուշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցեր կազմակերպել։

«Մենք վճռականորեն մերժում ենք նման մեղադրանքները, գիտեք, որ դրանք արդեն ստանդարտ բնույթ են կրում. երբ նրանք մեղադրում են Ռուսաստանին միջամտության մեջ Մեղադրանքը բացարձակապես անհիմն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Ռուսաստանի կողմից ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունները։