Մոսկվան բացատրություն է պահանջել Երևանից ամեր...

Ռուսաստանը կարծում է, որ այդ տեղեկության հաստատումը կդառնա տարածաշրջանի ապակայունացման գործոն։

Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների մասին Մոսկվան օպերատիվ կերպով Երևանից տեղեկատվության հարցում է արե։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Առայժմ մեզ հայտնել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ տեղեկության հաստատումը կդառնա Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապակայունացման գործոն։