
Մոսկվան ամեն կերպ կողջունի Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաեւ երկու երկրների կողմից հումանիտար բնույթի միջոցառումների համատեղ անցկացումը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր կարծիքով՝ այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը, օգտակար է երկու երկրների ժողովուրդների եւ սկզբունքորեն ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, նշանակում է նաեւ Ռուսաստանի համար:
Ռուսական կողմը կաջակցի այդպիսի հումանիտար ակցիաներին, եթե Բաքուն ու Երեւանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն»,- նշել է նա: