Մոսկովյան մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներ...

Մոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա զոհվել է բնակելի շենքի բակում կայանված մեքենայի հզոր պայթյունից: Volkswagen-ում տեղադրված ինքնաշեն սարքը պայթել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:40-ին, երբ գեներալը դուրս է եկել տնից:

ՌԴ Քննչական կոմիտեն Բալաշիխայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սպանություն: