Moody’s-ի կողմից ՀՀ վարկանիշի բարձրացումը վկա...

«Moody’s Investors Service» վարկանիշային կազմակերպությունը միջազգային ներդրողների մոտ ստեղծում է սպասումներ և կարծիք տվյալ երկրում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը.

«2015 և 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվել, որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու», - ասաց նա։

Հիշեցնենք՝  ըստ վերջերս հրապարակված զեկույցի՝  «Moody’s Investors Service» միջազգային վարկանիշային գործակալությունը, բարձրացրել է ՀՀ կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»: