
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել դեպի ոստիկանական ավտոմեքենա: