Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխ...

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է շուրջ 14 հազար ՀԿ, Հայաստանում՝ մոտ 9 հազար։ Եվ նրանցից գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը բացահայտորեն աշխատում է երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ»,- հայտարարել է Շևցովը Մոսկվայում ընթացող «Կոլեկտիվ անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդի հարցեր» խորհրդաժողովի շրջանակում: