Մոլդովայի ՆԳՆ-ում 100 հազար ուկրաինացի փախստա...

Ուկրաինայից 100 հազարից փոքր-ինչ ավելի փախստականներ են ներկայում գտնվում Մոլդովայում: Այդ մասին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների տեսչության ղեկավար Ալեքսանդր Օպրյան:

«Մոլդովայի տարածքում շարունակում են մնալ Ուկրաինայի 100 հազար 832 քաղաքացիներ, նրանց գրեթե կեսն անչափահասներ են: Ընդամենը Մոլդովայի ՆԳՆ-ի միգրացիայի եւ ապաստանի հարցերի բյուրոյում ստացվել Է ապաստանի տրամադրման 4748 դիմում, նրանց գրեթե կեսն ուրիշ երկրների քաղաքացիներ են, որոնք տարհանվել են Ուկրաինայից»,-մարտի 16-ին Օպրյան հայտնել Է լրագրողներին: