Մոլդովայի նախկին վարչապետ Վասիլի Տարլյովը կմասնակցի հոկտեմբերի 20-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին։ Նա ասել է, որ ընդունել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու և նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարելու՝ Մոլդովայում և արտերկրում ապրող հազարավոր քաղաքացիների կոչն ու առաջարկը։
Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը «Մոլդովայի ապագան» կուսակցության առաջնորդն է, ընտրություններին իբրև անկախ թեկնածու կմասնակցի։ Նա կոչ է արել կուսակցական շահերը մի կողմ դնել, թողնել բոլոր հավակնությունները և միավորվել։
«Մոլդովան վտանգի տակ է, նրա քաղաքացիներն ավելի լավին են արժանի»,- պարզաբանել է 2001-2008 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տարլևը, որն այժմ գլխավորում է Մոլդովայի արդյունաբերողների և ձեռներեցների ազգային կոնգրեսը, ինչպես նաև Միջազգային կոնգրեսի խորհուրդը։