Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համ...

Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ ընտրության մասին կարող է օբյեկտիվորեն դատել ըստ Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների, որոնց քվեարկելու հնարավորություն չի տրվել:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրության արդյունքների վրա։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևմուտքին մեղադրել է Մոլդովայի նախագահի ընտրությանը միջամտության համար: