Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր...

Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր քվեարկությամբ հստակ «այո» ասաց եվրոպական ապագային: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մոլդովայի քվեարկությունը հստակ «այո» է եվրոպական ապագային: Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեներ գնելու զանգվածային ջանքերին, ոչ  մի ուժ չի կարող կանգնեցնել ժողովրդին, որը հանձնառու է ազատությանը: Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին դեպի ԵՄ նրանց ճանապարհին», - գրել է Կալասը X-ում: 

Ըստ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2%-ը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2%-ը: 

Ավելի վաղ նախագահ Մայա Սանդուն զգուշացրել էր ռուսական «մեծ միջամտության» մասին՝ նշելով, որ Մոլդովայի ապագան վտանգի տակ է: