
ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեում ընտրողների 53,54%-ը դեմ է քվեարկել եվրաինտեգրմանը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 91,08%-ը մշակելուց հետո։
Կողմ է արտահայտվել ընտրողների 46,46%-ը։
Հանրաքվեի շրջանակներում քաղաքացիները պետք է պատասխանեին մեկ հարցի.
«Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը՝ Մոլդովայի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակով»։
Հանրաքվեի գաղափարը քննադատության է ենթարկվել Մոլդովայի հասարակության և ընդդիմադիր ուժերի կողմից։ Ընդդիմությունը համոզված է, որ հանրաքվեն ոչ այնքան արտահայտում է ժողովրդի նկրտումները, որքան այն գործիք է առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ գործող իշխանությունների դիրքերն ամրապնդելու համար։