Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իր ընտրության մասին իմացել է հեռուստատեսության միջոցով: Այս մասին փոխանցում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ուղերձը փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը:
Իրանի գերագույն առաջնորդը շնորհակալություն է հայտնել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը և «Իրաքի իսլամական դիմադրությանը»՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում Թեհրանին աջակցելու համար:



