Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հնդկաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Վարչապետ Մոդին Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Հնդկաստան, մենք ակնկալում ենք, որ նախագահ Զելենսկին կայցելի Հնդկաստան իրեն հարմար ժամանակ»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։
Մոդին Կիև է ժամանել այցով, որն առաջինն էր Հնդկաստանի կառավարության ղեկավարի համար 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։



