Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մեկնի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ, երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հնդկաստանի ղեկավարը չի ժամանի, Հնդկաստանը ներկայացված կլինի ոչ բարձր մակարդակով», - հայտարարել է Պեսկովը:

Ինչպես լրագրողներին հայտնել են իրազեկ աղբյուրներ, Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Հնդկաստանը կներկայացնի հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ 

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։ Կողմերի միջև լարվածությունը սրվել է։