Մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կ...

Գեղամ Մանուկյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, թե ԵՊՀ պատվիրակությանը տարել է առաջնագիծ, ծանոթացրել իրավիճակին: Լավ է արել, բայց...

Վարդենիսից, Ներքին Հանդի կեսից ու Տեղ գյուղից այն կողմ չեն կարող անցնել, մինչդեռ համալսարանականները ժամանակին Բերձորում ծառատունկ էին անում: Ընկեր Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի Մարտունու Մաճկալաշենում (Ամարասի հարևանությամբ) անտառ էին հիմնում:

ԵՊՀ հնագետները Տիգրանաշենում պեղումներ էին անում ու Հայոց պատմությունը հարստացնում էին նոր հայտնագործություններով, գտածոներով, Արցախ աշխարհի «կադաստրի» հայկական վկայականի վրա նոր կնիքներ ավելացնելով: 

Պապիկյանն այլեւս համալսարանականների հետ նռները ձեռքը սելֆի չի անելու իր հայրենիք հռչակած Ակնայում:

Իրեն մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը...

Վերջապես, ենթադրում եմ, թե ինչ կառույցներ է տարել Պապիկյանը համալսարանականներին, որոնց զարմացրել է ԳՇ պետի տեղակալ գեներալ Գրիգորյանի ներկայացրածը, որն իրոք գնահատելի է ու անուրանանալի:

Բայց հարց, մարտական հենակետերում եղա՞ն, դիրքապահից պարզեցի՞ն, որ շաբաթներ, ամիսներ հերթափոխ չեն ունենում:

Ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցեցի՞ն, որ տեղեկանան 18-20 տարեկան պարտադիր շարային կազմին ինչպե՞ս են պաշտպանում մոբիլիզացիոն այլ ռեսուրսներից, որ կարգապահությունը պահպանեն: 

Զինվորներին հարցրեցի՞ն այս իշխանության քարոզչական «հաղթաթուղթ» «մայկա, տռուսիկի» մատակարարման վիճակը, որ ապշեին՝ ինչես նախկինում, հիմա էլ ծնողներն ուղարկում են այն, ինչը բնական է:

Ու բազում այլ հարցեր, որոնք ուղղակի չի կարելի բարձրաձայնել...