Իրանում վնասվել է պատմամշակութային ժառանգությ...

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության վայրեր:

Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։

«Վնասված պատմական օբյեկտների թիվը, որը կազմում էր 114, ավելացել է մինչև 131: Դրանք համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության օբյեկտներ են: Դա վկայում է վնասի աճող մասշտաբների և անհապաղ միջամտության ու մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտության մասին»,- մեջբերում է հայտարարության տեքստից Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ Իրանում վնասվել է 64 զբոսաշրջային օբյեկտ, ներառյալ հյուրանոցներ, կենցաղային սպասարկման համալիրներ, զբոսաշրջային ​​գործակալություններ և հասարակական սննդի ձեռնարկություններ 10 նահանգում:

Մշակույթի նախարարությունը նաև հայտարարել է, որ վնասվել է 50 թանգարան, այդ թվում՝ Սաադաբադի պալատական ​​համալիրի 14 թանգարան և յոթ թանգարան, որոնք մտնում են Գոլեստանի պալատական ​​համալիրի կազմի մեջ։