Դերիպասկան ռուսներին առաջարկում է անցնել 12-ժ...

Ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանի քաղաքացիներին անցնել աշխատանքային նոր ռեժիմի՝ շաբաթական վեց օր, առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Գործարարի համոզմամբ՝ նման խիստ գրաֆիկը կօգնի երկրին ավելի արագ հաղթահարել տնտեսական վերափոխումների բարդ փուլը։

Դերիպասկան նշում է, որ այս տարվանից աշխարհը վերջնականապես փոխվել է ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլորի համար։ Նրա խոսքով՝ տեղի է ունենում անցում գլոբալ հնարավորությունների դարաշրջանից դեպի տարածաշրջանային շուկաներ, որոնք ուղեկցվում են բազմաթիվ սահմանափակումներով։ Այս նոր իրականությանը հարմարվելու համար, ըստ գործարարի, անհրաժեշտ է առավելագույնս մոբիլիզացնել ներքին ուժերը։

Որպես հիմնական փաստարկ՝ միլիարդատերը մատնանշում է Ռուսաստանի ազգային առանձնահատկությունը, այն է՝ ծանր պահերին համախմբվելու և ավելի շատ աշխատելու կարողությունը։ Նա կարծում է, որ հենց այս մարդկային ռեսուրսն է այն շարժիչ ուժը, որը թույլ կտա երկրին հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել անհրաժեշտ տնտեսական տրանսֆորմացիան և դիմակայել արտաքին մարտահրավերներին։