Միզել է Փաշինյանի մեքենայի անիվի վրա

Կիրակի օրը իշխանության քարոզչամեքենան մի լուսանկար էր տարածում, թե իբր աղավնի է նստել Փաշինյանի ծառայողական մեքենայի վրա։ Հնարքը հասկանալի էր՝ դա ներկայացվում էր որպես Աստծո կողմից ուղարկված նշան։

Իրականությունն այն է, որ այդ աղավնին հատուկ էին բերել, որպեսզի այդպիսի «ներշնչող» պատկեր ստացվի։ Փոխարենը, ինքնաբուխ մի այլ բան է տեղի ունեցել, որը ականատեսներից մեկը ցանկացել էր նկարահանել, բայց անվտանգության աշխատակիցները կոպտորեն արգելել են։

Ըստ այդ ականատեսի՝ մի թափառական շուն մոտեցել և միզել է Փաշինյանի մեքենայի անիվի վրա։ Նրա խոսքով, եթե աղավնին սարքովի տեսարան էր, ապա շան միզելը ոչ մեկի կողմից դրդված չէր, և կարծես հենց դա էր վերևից եկած իրական «ուղերձը»․ Փաշինյանը մերժված է, և շան այդ արարքը հենց դրա մասին էր։