Միշուստինը հաստատվել է Ռուսաստանի վարչապետի պ...

Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 375 պատգամավոր։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Միշուստինի թեկնածությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո Միխայիլ Միշուստինի ղեկավարությամբ նախարարների կաբինետը հրաժարական տվեց երկրի ապագա ղեկավարին։ Վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին` Պետդումայի լիագումար նիստում։