
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերահաստատված հիմնարար սկզբունքները:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար:
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել ՀՀ և ՌԴ միջև երկկողմ համագործակցության հարցերի։