Հայաստանի արտաքին գերատեսչությունից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարարը մասնակցելու է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:



