Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներ...

Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Երևանում հաջողությամբ անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի քննարկումները։ 

ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումների, ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառման գործելակերպի համատեքստում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունն առերեսվում է այն իրականության հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավելի քան ինն ամիս անմարդկային շրջափակումից, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից հետո ԼՂ ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր հայրենիքից։