Միքայել սրբազանը անհապաղ վիրհատության կարիք ո...

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել: Այդ զգայուն, շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվի վիրահատություն: ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ գրանցված 23 մահերը չդառնան 24: Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի Սրբազան հայրը»,-նշել է նա:

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՔԿՀ-ներում եղած խնդիրները: