Միքայել Սրբազանին ուզում են անազատության մեջ...

Միքայել Սրբազանին ուզում են անազատության մեջ պահել 2 տարի 6 ամսով։ Աջապահյանին դատում են, որովհետև այսօր նա բարձր հեղինակություն ունի հոգևորականների ու քաղաքացիական անձանց մոտ։

Նիկոլ Փաշինյանը վախենում է հեղինակություններից, որովհետև ինքը հեղինակազրկված է։

Աջապահյանին դատում են նաև Թուրքիային ու Ադրբեջանին դուր գալու, Փաշազադեի հրահանգները կատարելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում։ Բայց դե Եկեղեցու դեմ պայքարողը Եկեղեցու հետևորդներով է վռնդվելու։ Կարելի է դատել մեկին, շինծու մեղադրանքներ ներկայացնել, բայց ամբողջ հայ ժողովրդին դատել հնարավոր չէ։

Նիկոլն անցողիկ է, արժեքները՝ մնայուն։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից