
«Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ով կատարեց հեղաշրջում։ Բայց երբ հայտարարեց, որ վարչապետ է ուզում դառնալ, հետ կանգնեցի ու այդ օրվանից է սկսվում այս իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց Միքայել Սրբազանը։
«Հույս ունեին, որ ոչ միայն «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պետք է հեղինակեմ, այլ նաև միանամ իրենց։ Եղավ հակառակը և այդ ժամանակվանից սկսած դարձա այս իշխանության աչքի փուշը»,- պատմեց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ իշխանության հանդեպ քննադատությունը սրվել է հատկապես պատերազմից հետո, թեպետ պատերազմի օրերին պետության կողքին է եղել։